Washington Post. Թրամփի վարչակազմը նախատեսում է պահանջել, որ բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները երկիր մուտք գործելուց առաջ ներկայացնեն իրենց սոցցանցերի վերջին հինգ տարվա պատմությունը
Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է պահանջել, որ բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները ԱՄՆ մուտք գործելու համար ներկայացնեն իրենց սոցիալական մեդիայի պատմությունը վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Ըստ պարբերականի՝ պահանջը վերաբերում է այն անձանց, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ԱՄՆ, անկախ նրանից՝ անհրաժեշտ է արդյոք նրանց համար վիզա։
Washington Post-ը նշում է, որ Միացյալ Թագավորությունը և Գերմանիան այն երկրների թվում են, որոնց քաղաքացիները սովորաբար առանց վիզայի կարող են մուտք գործել ԱՄՆ, սակայն նոր կանոնակարգը կարող է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել այդ երկրների ճանապարհորդների համար։