Washington Post – Պուտինը պատրաստ չէ Ուկրաինային վերադարձնել Խերսոնի և Զապորոժյեի այն տարածքները, որոնք գրավված են ռուսական բանակի կողմից

14:26, 11.08.2025
FILE PHOTO: U.S. President Donald Trump and Russia's President Vladimir Putin talk during the family photo session at the APEC Summit in Danang, Vietnam November 11, 2017. REUTERS/Jorge Silva/File Photo - RC1287F1C9B0

FILE PHOTO: U.S. President Donald Trump and Russia's President Vladimir Putin talk during the family photo session at the APEC Summit in Danang, Vietnam November 11, 2017. REUTERS/Jorge Silva/File Photo - RC1287F1C9B0

Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ Ուկրաինային վերադարձնել Խերսոնի և Զապորոժյեի այն հատվածները, որոնք վերահսկվում են ռուսական բանակի կողմից, The Washington Post-ին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններին ծանոթ աղբյուրը։

The Washington Post-ը գրում է, որ օգոստոսի 6-ին Վիտկոֆի հետ հանդիպման ժամանակ Պուտինը պահանջել է, որ Կիևը հրաժարվի Դոնբասից՝ հրադադարի և գոյություն ունեցող առաջնագծի երկայնքով հակամարտության սառեցման համաձայնության դիմաց։

Հրապարակման համաձայն, դրանից հետո Դոնալդ Թրամփը զրուցել է Վոլոդիմիր Զելենսկու և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ, որոշ մասնակիցների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Խերսոնի և Զապորոժյեի մարզերի նկատմամբ իր պահանջներից։

Washington Post-ի համաձայն, ամերիկյան կողմը Պուտինի առաջարկը մեկնաբանել է նաև որպես այն բանի նշան, որ Ռուսաստանը պատրաստ է զորքերը դուրս բերել Զապորոժյեի և Խերսոնի մարզերից, չնայած Կրեմլը պատրաստ չէ հրաժարվել գրավված տարածքներից։

Ինչպես հաղորդում է Axios-ը, ավելի ուշ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը եվրոպացի առաջնորդների հետ պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է սառեցնել հակամարտությունը միայն Զապորոժիեի և Խերսոնի առաջնագծում։

Նմանատիպ