Washington Post – Իլոն Մասկը Դոնալդ Թրամփին խնդրում է հանել առևտրային մաքսատուրքերը

12:46, 08.04.2025

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը անցյալ շաբաթավերջին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առևտրային մաքսատուրքերը հանելու խնդրանքով։ Այս տեղեկությունը հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Հրատարակության տվյալներով՝ Իլոն Մասկի կոչը Թրամփին առայժմ անհաջող է եղել։

Երկուշաբթի օրը Թրամփը սպառնացել է Չինաստանի վրա լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանել։

Անցյալ շաբաթվա վերջին Մասկը հրապարակեց մի շարք գրառումներ սոցիալական ցանցերում, որտեղ նա հրապարակայնորեն քննադատեց Սպիտակ տան առևտրային խորհրդական Պիտեր Նավարոյին: Բացի այդ, Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող ծայրահեղ աջ Լիգա կուսակցության համագումարում առցանց ելույթի ժամանակ Իլոն Մասկը կոչ է արել զրոյական մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև:

Մասկը ավելի վաղ ասել էր, որ մեքենաների համար նախագահ Թրամփի մաքսատուրքերը զգալի ազդեցություն են ունենում Tesla-ի վրա։

Նմանատիպ