«Wall Street Journal» - ԵՄ-ն կարծում է, որ Թրամփը անիրատեսական պահանջներ է ներկայացնում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար
ԵՄ-ն կարծում է, որ Թրամփը անիրատեսական պահանջներ է ներկայացնում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար: Այս մասին գրում է «Wall Street Journal»-ը:
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, եվրոպացի դիվանագետները պնդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր անիրատեսական պահանջներ է ներկայացրել Եվրամիությանը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որպեսզի խուսափի դրանց կիրառումից:
Թրամփն ասել է, որ պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դա անեն և դադարեցնեն ռուսական նավթ գնելը:
Ինչպես նշում է հրատարակությունը, Եվրամիությունն այժմ փորձում է պատասխան գտնել ԱՄՆ նախագահի կոչին:
Միևնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետների խոսքով, Թրամփը ներկայացրել է այս պահանջները, քանի որ գիտեր, որ ԵՄ-ն չի կարողանա դրանք կատարել, ինչը նրան թույլ կտա խուսափել Ռուսաստանի վրա լրացուցիչ տնտեսական ճնշումից: