Wall Street Journal – Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև օգտակար հանածոների մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել այսօր
Այսօր կարող է ստորագրվել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային իրավունքների մասին համաձայնագիրը, գրում է Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ համաձայնագիրը դեռ պատրաստ չէ։
Ըստ հոդվածի՝ Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը «մեծ դեր» է խաղացել համաձայնագրի պայմանների համակարգման գործում, ինչը ամրապնդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ուկրաինացի այլ պաշտոնյաների վստահությունը Կիև կատարած եռօրյա այցի ժամանակ։