Wall Street Journal – Իսրայելը չի ​​բացառում Իրանի հոգևոր առաջնորդին վերացնելու սցենարը՝ որպես Թեհրանից եկող միջուկային սպառնալիքը կանխելու հնարավորություն

13:37, 15.06.2025

Իսրայելը չի ​​բացառում Իրանի հոգևոր առաջնորդին վերացնելու սցենարը՝ որպես Թեհրանից եկող միջուկային սպառնալիքին հակազդելու միջոց, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով անանուն մնալու պայմանով խոսած իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Նրա խոսքով՝ Այաթոլլահի չեզոքացումը «տաբու չէ» Իսրայելի համար։

Ինչպես գրում է հրատարակությունը, աղբյուրը նշում է, որ «Իսրայելի և Իրանի միջև պատերազմը կշարունակվի մինչև Թեհրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից կամ Իսրայելը վերջնականապես չվերացնի այս տարբերակը նրանց համար»։

Նմանատիպ