«Wall Street Journal» - ԱՄՆ-ում որպես փախստական գտնվող որոշ ուկրաինացիներ կարող են կորցնել իրենց իրավական կարգավիճակը
«Wall Street Journal» - ԱՄՆ-ում որպես փախստական գտնվող որոշ ուկրաինացիներ կարող են կորցնել իրենց իրավական կարգավիճակը

ԱՄՆ-ում ապաստանած որոշ ուկրաինացիներ կարող են կորցնել իրենց օրինական կարգավիճակը։ Այս մասին հայտնում է «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ը։

Մեդիայի տվյալներով՝ եթե Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր միջոցներ չձեռնարկի, կսպառվի երկամյա ժամկետը, որը մոտ 120 հազար ուկրաինացիների տալիս էր օրինական մնալու իրավունք։ Խոսքը վերաբերում է Բայդենի վարչակազմի օրոք ստեղծված United for Ukraine ծրագրին, որի միջոցով ընդունվել էին ուկրաինացի փախստականներ։ Սակայն Դոնալդ Թրամփի Սպիտակ տանը վերադարձից հետո ծրագիրը դադարեցվել է, և Թրամփը նաև դադարեցրել է այս անձանց աշխատանքի թույլտվությունների երկարաձգումը։

Նշվում է, որ United for Ukraine ծրագրով մոտ 250 հազար ուկրաինացի է ժամանել ԱՄՆ։ Այն անձինք, որոնք երկիր են մուտք գործել մինչև 2023 թվականի օգոստոսի 16-ը, շարունակում են օգտվել մեկ այլ ծրագրից՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից։ Իսկ մոտ 120 հազար փախստական, որոնք մուտք են գործել այս ժամկետից հետո, հումանիտար ծրագրի ժամկետի ավարտից հետո կդառնան անօրինական։

Վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է ուկրաինացիներին երկրում մնալու թույլտվություն տալու հնարավորությունը մինչև պատերազմի ավարտը, սակայն առայժմ որոշում չի կայացվել։