Վճռաբեկ դատարանը Վալերի Գելաշվիլուն ծեծելու գործով Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ մեղադրական վճիռը թողել է ուժի մեջ
Թբիլիսիի վճռաբեկ դատարանը Վալերի Գելաշվիլուն ծեծելու գործով Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ մեղադրական վճիռը թողել է ուժի մեջ:
Պաշտպանող կողմը այսօրվա նիստին ասել է եզրափակիչ խոսք: Փաստաբանը պահանջում էր չեղարկել Սաակաշվիլու նկատմամբ մեղադրական վճիռը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլուն Վալերի Գելաշվիլուն ծեծելու փաստով սահմանվել է վեց տարվա ազատազրկում:
Վալերի Գելաշվիլուն ծեծել են 2005 թվականին: Հետաքննության տեղեկությամբ, հարձակումը տեղի էր ունեցել նախկի բարձրպաշտոնյաների նախաձեռնությամբ, քանի որ Վալերի Գելաշվիլին հարցազրույցներից մեկում քննադատել էր այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչներին: