Վճռաբեկ դատարանը Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլուն թողել է կալանքի տակ
Վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը Դավիթ Գարեջիի գործով մեղադրյալ Իվերի Մելաշվիլուն կալանքը խափանման միջոց սահմանելու վերաբերյալ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մելաշվիլու փաստաբան Էդուարդ Մարիկաշվիին:
Փաստաբանի խոսքով, որոշումը բանավոր լսելուց հետո կայացրել է դատավոր Պաատա Սիլագաձեն:
Թբիլիսիի քաղաքային դատարանը Իվերի Մելաշվիլուն և Նատալիա Իլիչովային կալանքը խափանման միջոց էր սահմանել հոկտեմբերի 8-ին: