Վրդովված եմ «Թբիլիսի փրայդին» տեղի ունեցած բռնությամբ, պետք է հետաքննեն և ձերբակալեն բռնության հետևում կանգնած անձանց. «Ամնեսթի ինթերնեյշնլի» գլխավոր քարտուղար
Վրդովված եմ «Թբիլիսի փրայդին» տեղի ունեցած բռնությամբ, պետք է հետաքննեն և ձերբակալեն բռնության հետևում կանգնած անձանց. «Ամնեսթի ինթերնեյշնլի» գլխավոր քարտուղար

«Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղար, Ագնես Քալամարդին արձագանքել է Թբիլիսիում ընթացիկ իրադարձություններին:

«Ես վրդովված եմ «Թբիլիսի փրայդին» տեղի ունեցած բռնություններից և ոստիկանության անգործությունից, երբ այդ հանցավոր խմբերը գրոհեցին «Թբիլիսի փրայդի» գրասենյակը: Վրաստանի կառավարությունը պարտավոր է պաշտպանել մարդու իրավունքները և ԼԳԲՏ անձանց ազատ արտահայտումն ու հավաքի իրավունքը: Նրանք պետք է հետաքննեն և ձերբակալեն բռնության հեղինակներին», – ասված է Ագնես Կալամարդի «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարության մեջ: