Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի.

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կգլխավորի գեներալ-մայոր Բետինա Բուղանին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 14-ը։

Եվրոպական խորհրդի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Բուղանին Ֆրանսիայի ազգային ժանդարմերիայի սպա է՝ միջազգային հարաբերությունների և կայունացման առաքելությունների մեծ փորձով. Աշխատել է տարբեր բարձր պաշտոններում ՄԱԿ-ում, ինչպես նաև Ֆրանսիայի ժանդարմերիայում և ներքին գործերի նախարարությունում։

Բոլորովին վերջերս նա ներգրավված է եղել հակամարտությունների կանխարգելման, միջնորդության և խաղաղության պահպանման գործում՝ զգայուն քաղաքական և անվտանգության համատեքստերում:

Դիմիտրիոս Կարաբալիսին կփոխարինի Բետինա Բուգանին։