Վրաստանում խուճապի հիմք չկա, համավարակաբանները, կլինիկական խումբն ու կառավարությունը վերահսկում են իրավիճակը. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, վարակվածների թիվն աճում է ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում:

Գախարիայի խոսքով, կառավարության ցանկացած քայլ կունենա քննադատողներ և կողմնակիցներ, այնուամենայնիվ, պետությունը կանի հնարավորինս, առաջին հերթին քաղաքացիների շահերից ելնելով:

«Այսօրվա դրությամբ աշխարհում և Վրաստանում ավելանում է վարակվածների թիվը: Բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ քայլ էլ չանենք կունենանք քննադատներ և աջակիցներ: Այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անում ենք և կանենք առաջին հերթին մեր քաղաքացիների համար: Հենց այդ պատճառով առավոտյան մենք անց ենք կացրել համակարգող խորհրդի նիստ, որից հետո հանդիպել ենք կլինիկական խմբի հետ և վերլուծել ենք գործընթացները, որոնք ընթանում են աշխարհում, այդ թվում Վրաստանում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Միևնույն ժամանակ, Գախարիան նշել է, որ խուճապի հիմք չկա և իրավիճակը վերահսկվում է: