Վրաստանում խորհրդարական ընտրությունները դիտորդելու է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի 27 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ
Վրաստանում խորհրդարական ընտրությունները դիտորդելու է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի 27 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ

Վրաստանում խորհրդարական ընտրությունները դիտորդելու է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի 27 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ: Այս մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Ջիլիեն Ստիրկը՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:

«Մեր գլխավոր խումբը կազմված է 13 միջազգային փորձագետից: Սպասում ենք, որ հաջորդ շաբաթ կմիանա երկարաժամկետ 27 դիտորդ, ընտրությունների օրվա համար պահանջվել է  և սպասում ենք 350 կարճաժամկետ դիտորդի ժամանելուն, որի գործառույթը կլինի ողջ երկրի մասշտաբով ընտրատեղամասերում դիտորդել քվեարկության ձայների հաշվարկը:

Վերջնական քանակը կիմանանք, երբ այս առաքելությունները սկսեն ժամանել Վրաստան: ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի մանդատով այս ընտրություններին կլինի 380 դիտորդ»,- հայտարարել է Ջիլիեն Ստիրկը: