Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 128:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 16 285 դեպք: Ապաքինվել է ևս 214 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7 827:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 887 դեպք: