Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք, ապաքինվել է 214 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք, ապաքինվել է 214 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 16 285 դեպք: Ապաքինվել է ևս 214 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 7827:

Կորոնավիրուսից մահացել է ևս 4 մարդ:  Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 128:

Կարանտինի ռեժիմում է մնում 5900 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 1388 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 887 դեպք: