Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 300:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 340 նոր դեպք, ապաքինվել է 3 631 պացիենտ: