Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 55 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 55 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 55 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 683:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 315 նոր դեպք, ապաքինվել է 10 894 պացիենտ: