Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 729:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 644 նոր դեպք, ապաքինվել է 24 110 պացիենտ: