Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 45 պացիենտ:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս ընդհանուր արձանագրվել է մահվան 1 387 դեպք:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 260 նոր դեպք:
Երկրում կորոնավիրուսի համավարակի տարածումից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 147 636 մարդու մոտ: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 2 947 անձ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 124 568: