Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 5 579 դեպք, ապաքինվել էր 1 867  պացիենտ: