Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 23 պացիենտ:
Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 2 916 դեպք:
Վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1236 նոր դեպք, ապաքինվել է 2 189 մարդ: