Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ:
Տեղեկությունն այս մասին տարածում է stopcov.ge կայքէջը:
Երկրում, ընդհանուր արձանագրվել է մահվան 3 208 դեպք:
Վերջին 24 ժամում ինտենսիվ թեստավորման շրջանակներում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, ապաքինվել է 681 մարդ: