Վրաստանում վաղվանից մինչև օգոստոսի 4-ը լինելու են տեղումներ, իսկ ծովում սպասվում է երկու-երեք բալանոց փոթորիկ
Վրաստանում վաղը օրվա երկրորդ կեսից մինչև օգոստոսի 4-ը սպասվում են տեղումներ:
Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, հնարավոր է լինի նաև կարկուտ, ուժեղ քամի, իսկ ծովում երկու-երեք բալանոց փոթորիկ:
Օդերևույթաբանների կանխատեսմամբ, սպասվող տեղումները հնարավոր է վարարեն գետերը, իսկ լեռնային շրջաններում առաջանան սողանքներ: