Վրաստանում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ

Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել։

Սեյսմոլոգների փոխանցմամբ, երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:42-ին և եղել է 3,3 մագնիտուդ (մլ):

Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեդոփլիսծղարոյի մոտ։

Ավելի վաղ 3,6 մագնիտուդով (մլ) երկրաշարժ էր գրանցվել Թբիլիսիի ժամանակով 06:12-ին։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորջոմիի մոտ։