Վրաստանում Շվեյցարիայի դեսպանություն. Կոչ ենք անում քաղաքական բոլոր խաղակիցներին և մամուլին՝ խուսափել անհատների, այդ թվում, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների նկատմամբ հարձակում գործելուց
Վրաստանում Շվեյցարիայի դեսպանություն. Կոչ ենք անում քաղաքական բոլոր խաղակիցներին և մամուլին՝ խուսափել անհատների, այդ թվում, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների նկատմամբ հարձակում գործելուց

Վրաստանում Շվեյցարիայի դեսպանությունն արձագանքել է Վրաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը և հայտարարել, որ նոր ընտրական համակարգը կավելացնի հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ փոքրամասնությունների ներկայացուցչությունը խորհրդարանի նոր կազմում:

«Դեսպանությունը ողջունում է սահմանադրական փոփոխությունների ընդունումը և համարում, որ նոր ընտրական համակարգը կավելացնի հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ փոքրամասնության ներկայացուցչությունը խորհրդարանի նոր կազմում: Շվեյցարիան կօգնի Վրաստանին արդար և թափանցիկ ընտրական քարոզարշավ վարելու գործում, որը կհիմնվի փոխադարձ հարգանքի և ապակառուցողական փոխզիջման վրա և կոչ է անում քաղաքական բոլոր խաղակիցներին և մամուլին՝ խուսափել անհատների, այդ թվում, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների նկատմամբ հարձակում գործելուց»,- նշված է հայտարարության մեջ: