Վրաստանում օտար երկրի քաղաքացիները, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիները խոչընդոտներ չունեն. Դավիթ Զալկալիանի
Վրաստանում օտար երկրի քաղաքացիները, այդ թվում Ռուսաստանի քաղաքացիները խոչընդոտներ չունեն,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը մեկնաբանելիս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որի համաձայն փետրվարի 3-ին Թբիլիսիում կրթության նախարարության մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա և կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այդ տարածք այցելելուց:
Զալկալիանիի խոսքերով նա զարմացած է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ աշխարհի կողմից Վրաստանը ճանաչվել է անվտանգ երկիր:
Հեղինակ -
Edgar Barsegyan