Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Ռաճայում ջրի մակարդակն ավելացել է առատ տեղումների պատճառով, որի վերաբերյալ տրվել էր նաև համապատասխան նախազգուշացում:
Ինչպես հայտարարում են օդերևութաբանները, օրվա երկրորդ կեսից ինչպես Ռաճայում, այնպես էլ՝ ամբողջ Վրաստանում կնվազեն տեղումները:
Փոքր քանակությամբ տեղումներ են սպասվում վաղը, Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում և Արևելյան Վրաստանի որոշ վայրերում: Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, օդերևութաբանների կանխատեսմամբ, շաբաթվա ընթացքում ողջ երկրի մասշտաբով օդի ջերմաստիճանը կլինի առավելագույնը 35 աստիճան:
Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհները և բնակելի տները: