Վրաստանում օդի ջերմաստիճանը մարտի 11-13-ը կբարձրանա մինչև 27 աստիճան
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մարտի 11-13-ը Վրաստանում սպասվում է տաք և չոր եղանակ։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +23, +25 աստիճան։
«Մարտի 11-13-ին առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է հիմնականում չոր եղանակ՝ ցերեկը +24, +26 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +27 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +25 աստիճան տաքություն։
Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +18 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23, +25 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) մարտի 11-13-ը սպասվում է հիմնականում չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +23 աստիճան։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +21 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մարտի 11-13-ը սպասվում է առավելապես չոր եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի +12, +17 աստիճան», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։