Վրաստանում, օդերևութաբանները հուլիսի 6-8-ը կանխատեսում են օդի ջերմաստիճանի նվազում
Վրաստանում, օդերևութաբանները հուլիսի 6-8-ը կանխատեսում են օդի ջերմաստիճանի նվազում

Հուլիսի 6-7-ին Արևելյան Վրաստանում, այդ թվում, Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Այս մասին Առաջին ալիքին է հայտնել Միջավայրի ազգային գործակալության կարճաժամկետ կանխատեսումներիի վարչության ղեկավար Դոդո Գվազավան:

Նրանց տեղեկությամբ, հուլիսի 6-8-ին Արևելյան Վրաստանում, այդ թվում Թբիլիսիում, օդի ջերմաստիճանը կնվազի:

«Այսօր և վաղը Թբիլիսիում և Արևելյան Վրաստանի արևելյան շրջաննում, օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 34-39 աստիճան: Վաղվանից, ջերմաստիճանը կնվազի: Հուլիսի 6-8-ը ներառյլ Արևելյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 5 աստիճանով: Համապատասխանաբար, ջերմաստիճանը կնվազի նաև լեռնային և բարձրալեռ շրջաններում:

Հուլիսի 6-7-ին Արևելյան Վրաստանում, ինչպես նաև Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սակայն, հուլիսի 8-9-ին օդի ջերմաստիճանը կրկին կավելանա և Արևելյան Վրաստանում հնարավոր է լինի 38-39 աստիճան»,- հայտարարել է Դոդո Գվազավան: