Վրաստանում նվազել է գոյատևման նվազագույնի քանակը. Սաքստատ
Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, 2020 թվականի ապրիլին, մարտ ամսվա հետ համեմատ, Վրաստանում նվազել է գոյատևման նվազագույնի քանակը: Այս տարվա մարտ ամսին աշխատունակ տղամարդու կենսաապահովման մակարդակը կազմել է 206.1 լարի, իսկ ապրիլին այդ ցուցանիշը նվազել է մինչև 199,6 լարիի:
Միևնույն ժամանակ, «Սաքստատի» տվյալներով, մարտ ամսվա հետ համեմատ, ապրիլին 5.8 լարիով նվազել է միջին սպառողի գոյատևման նվազագույնը և կազմել՝ 176.8 լարի: 10 լարի և 90 թեթրիով նվազել է միջին ընտանիքի կենսաապահովման մակարդակը, որը կազմել է 334.8 լարի:
Ինչ վերաբերում է գոյատևման նվազագույնին, մեկ շնչի համաձայն, մարտին գրանցվել են հետևյալ տվյալները. Մեկ շունչ ունեցող ընտանիքի համար 176.8 լարի, երկու մարդուց կազմված ընտանիքի համար`282.8 լարի, երեք հոգուց կազմվածի համար՝ 318.2 լարի, չորս հոգու վրա `353.6 լարի, հինգ հոգու վրա 397.8 լարի, վեց և ավել անդամ ունեցող ընտանիքների համար`470.2 լարի:
Ազգային վիճակագրության ծառայությունը գոյատևման նվազագույնը սահմանում է մթերային զամբյուղի հիման վրա: Իսկ սննդի վազագույն զամբյուղը կազմված է, աշխատունակ տղամարդու նորմալ կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիական անհրաժեշտ սննդի քանակից: Զամբյուղը պարունակում է 40 անվանակարգի արտադրանք՝ հաց, մսամթերք, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն: