Վրաստանում  նոյեմբերի 1-ից 2-ը սպասվում է ուժգին անձրև և քամի
Վրաստանում նոյեմբերի 1-ից 2-ը սպասվում է ուժգին անձրև և քամի

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 1-ից 2-ը Վրաստանում սպասվում է ուժգին անձրև և քամի:

Բացի այդ, գերատեսչության փոխանցմամբ, ծովում սպասվում է 2-3 բալ փոթորիկ:

«Հիմնականում, երկրի արևմտյան մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում և ծովում 2-3 բալ փոթորիկ: Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Արևմտյան Վրաստանի գետերի մակարդակի զգալիորեն բարձրացման պատճառ, հնարավոր են նաև սողանքներ»,- նշված է միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ: