Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին
Նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 28-ին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:
«Ցանկանում եմ հայտնել, որ ընդունված է որոշում, նախագահական ընտրությունները նշանակել հոկտեմբերի 28-ին: Այս որոշումը համաձայնեցված է վարչապետի հետ: Համապատասխան փաստաթուղթը այսօր ուղարկվելու է կառավարության գրասենյակ»,-հայտարարել է նախագահը:
Նախագահական ընտրությունների օրը հաստատելու կապակցությամբ կոնսուլտացիաներ էին ընթանում նախագահի և վարչապետի վարչակազմերի միջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan