Վրաստանում մինչև օգոստոսի 11-ը սպասվում է բարձր ջերմաստիճան, ամպրոպներ, ուժեղ արևմտյան քամի և կարկուտ

14:24, 07.08.2025

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ օգոստոսի 8-ի կեսօրից մինչև օգոստոսի 11-ը Վրաստանում, բարձր ջերմաստիճանի ֆոնին, կանխատեսվում են անձրև և ամպրոպ, որոշ վայրերում՝ ուժգին, ինչպես նաև ուժեղ քամի արևմտյան ուղղությամբ, հնարավոր է նաև կարկուտ։

Օդերևութաբանների հաղորդմամբ՝ ծովում սպասվում է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։

«Սպասվող տեղումները կարող են Վրաստանի փոքր գետերում առաջացնել ջրհեղեղներ, իսկ բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքների և լեռնահոսքերի առաջացում կամ ակտիվացում։ Վտանգի մակարդակը միջին է», – նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։

Նմանատիպ