Վրաստանում մինչև մարտի 6-ը  սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ
Վրաստանում մինչև մարտի 6-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ

Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 3-6-ը Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +21, +26, իսկ Արևելյան Վրաստանում՝ +17, +22 աստիճանի:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, օդերևութաբանների կանխատեսմամբ, Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Մարտի 3-6-ը օդի ջերմաստիճանը կլինի +19, +21 աստիճան: