Վրաստանում միջին աշխատավարձը 1217 լարի է. Վիճակագրության դեպարտամենտ
Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալներով, 2019 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է 91.6 լարիով և կազմել՝ 1 217 լարի:
Վիճակագրական տվյալներով, աշխատավարձի աճ է նկատվել է գրեթե բոլոր ոլորտներում: Համեմատաբար բարձր աշխատավարձ գրանցվել է հետևյալ ոլորտներում՝ շինարարություն ՝ 2008 լարի (տարեկան աճը ՝ 16,4 տոկոս), տեղեկատվություն և հաղորդակցություն ՝ 1958 լարի (տարեկան աճը ՝ 9,7 տոկոս), մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն `1936.2 լարի (տարեկան աճը`3,7 տոկոս), ֆինանսական և ապահովագրական գործունեություն ՝ 1898,6 լարի (տարեկան աճը ՝ 19,4 տոկոս):
2019 թվականի երրորդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը կազմել է 924 լարի, իսկ տղամարդկանց աշխատավարձը՝ 1 475 լարի: Ըստ գործունեության տեսակի ՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում գերազանցում է կանանց աշխատավարձը: