Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է Թինաթին Բերձենիշվիլիի հետ և վերջինիս շնորհավորել հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն ընտրվելու առթիվ
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Կլեյտոնը հանդիպել է Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ:
Դեսպանը Թինաթին Բերձենիշվիլիին շնորհավորել է տնօրեն ընտրվելու առթիվ: Մարկ Կլեյտոնի խոսքով, Վրաստանում հանրային հեռարձակողի դերը շատ կարևոր է:
«Ես իսկապես հետաքրքիր հանդիպում ունեցա հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի հետ: Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել նրան այս պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Կարծում եմ, որ հանրային հեռարձակողի դերը Վրաստանում շատ կարևոր է: Սա անկախ տեղեկատվության շատ կարևոր աղբյուր է Վրաստանի բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր կմասնակցեն ընտրություններին և քվեարկության գործընթացին: Միացյալ Թագավորությունը աջակցում է Վրաստանում ազատ և թափանցիկ ընտրություններին: Կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պահպանեն վրացական և միջազգային օրենսդրությամբ սահմանված բարձրագույն չափանիշները»,- ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Վրաստանի հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն, Թինաթին Բերձենիշվիլիի հայտարարությամբ, դեսպանի հետ հանդիպմանը զրուցել են այն ուղղու մասին, որն ընտրել է երկիրը և մասնավորապես հանրային հեռարձակողը: Հանդիպմանը կողմերը զրուցել են նախընտրական միջավայրի, այդ թվում թե ինչպես պետք է ապահովի հանրային հեռարձակողը, որ հեռուստատեսային եթերը բոլորի համար լինի հավասար: