Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, ապաքինվել է 605 մարդ
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, ապաքինվել է 605 մարդ

Անցած շաբաթվա ընթացքում (16.05-22.05.2022) Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 605մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով 5 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 113 058 թեստ, որից 103 058-ը՝ արագ հակագենային թեստով, 10 568-ը՝ «ՊՇՌ» թեստով։

7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 0.52%:

Նախորդ շաբաթվա (09.05-15.05.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 602 նոր դեպք, ապաքինվել է 697 պացիենտ, մահացել է մեկ մարդ։