Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, ապաքինվել է 546 մարդ
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք, ապաքինվել է 546 մարդ

Անցած շաբաթվա ընթացքում (06.06.2022-12.06.2022) Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 546 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով 3 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 100 232 թեստ, որից 92 556-ը՝ արագ հակագենային թեստով, 7 676-ը՝ «ՊՇՌ» թեստով։

7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 0.51%:

Նախորդ շաբաթվա (30.05.2022-05.06.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք, ապաքինվել է 514 պացիենտ, մահացել է 7 մարդ։