Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք, ապաքինվել է 514 մարդ
Վրաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք, ապաքինվել է 514 մարդ

Անցած շաբաթվա ընթացքում (30.05.2022-05.06.2022) Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 511 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 514 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով 7 հիվանդ մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Շրջանառվող և գերակշռում է Omicron B.A.2 շտամը:

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 103 529 թեստ, որից 93 577-ը՝ արագ հակագենային թեստով, 9 952-ը՝ «ՊՇՌ» թեստով։

7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 0.49%:

Նախորդ շաբաթվա (23.05- 29.05.2022) տվյալներով Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 575 նոր դեպք, ապաքինվել է 614 պացիենտ, մահացել է մեկ մարդ։