Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մայիսի 18-19-ին Վրաստանի շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Նրանց փոխանցմամբ, ցերեկվա ժամերին Վրաստանում սպասվում է +21, +26 աստիճան ջերմություն: Որոշ վայրերում կփչի արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, մայիսի 20-21-ին սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կլինի +30, +35 աստիճան:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում կլինի առանց տեղումների եղանակ:
«Մայիսի 18-ին, օրվա երկրորդ կեսին և մայիսի 19-ին կփչի ուժգին քամի: Մայիսի 18-20-ին կլինի +25, +27 աստիճան ջերմություն»,- ասվում է միջավայրի ազգային գործակալության տեղեկության մեջ: