Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 14 պացիենտ
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 14 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 172:

Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 1351 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 21 208 դեպք:

Ապաքինվել է ևս 337 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 9003: