Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 37 պացիենտ: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 1 161:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, ապաքինվել է ևս 3 489 պացիենտ:
Հիշեցնենք, երեկ Վրաստանում կորոնավիրուսից մահացել էր 39 պացիենտ: