Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 34 պացիենտ: Տեղեկությունն այս մասին թարմացվել է կառավարության հատուկ կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը կազմում է 1 085:

Այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 3071 նոր դեպք, ապաքինվել է 3 366 հիվանդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 114 889 դեպք, որից ապաքինվել է 95 581-ը: