Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակման մեկ դեպքից ավել դեռ չի հաստատվել. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու դեպքերի թիվը չի ավելացել:
Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում նոր շտամը մինչ այժմ հաստատել է միայն մեկ պացիենտի մոտ:
«Նոր շտամը երկրում հաստատվել է միայն մեկ պացիենտի մոտ, այլ դեպքի մասին մենք դեռ չգիտենք, ընթանում են հսկիչ հետազոտություններ: Ոչ ոք չի կարող ստուգել բոլոր հիվանդներին նոր շտամի վրա, քանի որ դա բարդ մեթոդ է: Աշխարհում փորձարկում են ընտրովի կամ նրանց, ովքեր արտասահման ճանապարհորդելու պատմություն ունեն: Մենք մինչ այժմ մեկից ավելին չենք հաստատել»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: