Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 241-ը արձանագրվել է Թբիլիսիում, 497-ը՝ Իմերեթիում, 191-ը՝ Աջարիայում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 1 241-ը արձանագրվել է Թբիլիսիում, 497-ը՝ Իմերեթիում, 191-ը՝ Աջարիայում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 1 241-ը արձանագրվել է Թբիլիսիում, 497-ը՝ Իմերեթիում, 191-ը՝ Աջարիայում,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված դեկտեմբերի 22-ի դրությամբ առկա նորագույն վիճակագրական տվյալների և կառավարության կողմից տարված միջոցառումների վերաբերյալ:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 17 007 թեստ, այստեղից 11 288-ը՝ հակագենի արագ թեստով և 5 719-ը՝ PCR:

Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 3 064 նոր դեպք:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 212 526 դեպք: Ապաքինվել է ևս 3 740 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 188 408:

Այսօր արձանագրված վարակման 3 064 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 241 դեպք, Աջարիայում՝ 191, Իմերեթիում 495, Քվեմո Քարթլիում՝ 246, Շիդա Քարթլիում՝ 244, Գուրիայում՝ 52, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 264, Կախեթիում՝ 196, Մցխեթա-Մթիանեթիում՝ 63, Սամցխե-Ջավախեթիում՝ 53, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 17:

Այս փուլում երկրում կա 21 910 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 358 մարդ, այդ թվում՝ 2 787-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 692-ը՝ Աջարիայում, 1 293-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ունենք 1 104 ծանր հիվանդ, այդ թվում՝ 534-ը Թբիլիսիում, 123-ը՝ Աջարիայում, 242-ը՝ Իմերեթիում:

«Այստեղից 427-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 216-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 62-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 13 881 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 470 մարդ, այդ թվում 201-ը՝ Թբիլիսիում, 137-ը՝ Աջարիայում, 6-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 799 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 41 006 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 651 մարդ, Աջարիայում՝ 4 766, Իմերեթիում՝ 5 570»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: