Վրաստանում, քաղաքական կազմակերպությունների համար պարզեցվել է ընտրությունների գրանցման գործընթացը
Վրաստանում, քաղաքական կազմակերպությունների համար պարզեցվել է ընտրությունների գրանցման գործընթացը

Քաղաքական կազմակերպությունների համար ընտրությունների գրանցման գործընթացը պարզեցվել է և Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով գրանցված քաղաքական կազմակերպությունը, որի աջակցությունն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հաստատված է 5000 ընտրողից ոչ պակաս ստորագրությամբ, նախկին 25 000 ձայնի փոխարեն:

Նշված նորույթի մասին նշված է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տարածված տեղեկության մեջ:

«Վրաստանի խորհրդարանի ընտրություններում քաղաքական կազմակերպությունների համար մասնակցության կարգը փոխվել է: Խորհրդարանը 2020 թվականի հունիսի 29-ին ընդունել է սահմանադրական փոփոխություններ, որն արդեն ուժի մեջ է:

Նշված փոփոխության համաձայն, Վրաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով գրանցված քաղաքական կազմակերպություն, որի աջակցությունն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով հաստատված է 5000 ընտրողից ոչ պակաս ստորագրությամբ, նախկին 25 000 ձայնի փոխարեն:

Հիշեցնենք, որ ընտրություններում մասնակցության իրավունքի և կողմնակիցների ցանկի նմուշն ստանալու համար, քաղաքական կազմակերպության ղեկավարը հայտարարությամբ պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ), հուլիսի 15-ից ոչ ուշ:

Այս պահի դրությամբ, կողմնակիցների ստորագրահավաք է իրականացնում քաղաքական 6 միավորում: ԿԸՀ-ն բոլոր 6 կուսակցություններին տեղեկություն է փոխանցել նշված փոփոխության մասին»,- նշված է հայտարարության մեջ: