Վրաստանում Իտալիայի դեսպանությունը  ցավակցում է Շատիլիի ողբերգության զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթում շուտափույլ աոաքինում
Վրաստանում Իտալիայի դեսպանությունը ցավակցում է Շատիլիի ողբերգության զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթում շուտափույլ աոաքինում

Սգո օրվա առնչությամբ, Վրաստանում Իտալիայի դեսպանության շենքից իջեցվել են դրոշները:

Իտալիայի դեսպանությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում Շատիլիում ողբերցության ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում:

«Իտալիայի դեսպանության շենքից իջեցվել են դրոշներն ի հիշատակ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած այն ողբերգության զոհերի, որը խլեց 17 մարդու կյանք: Իտալիայի դեսպանությունն անկեղծորեն ցավակցություն և զորակցություն է հայտնում զոհերի ընտանիքներին և տուժածներին մաղթում շուտափույլ աոաքինում»,- ասվում է դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Վրաստանի կառավարության որոշմամբ, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու համար օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր:

Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 17 մարդ, տուժել՝ երեքը: Ուղևորատար միկրոավտոբուսը գլորվել է 80 մետր բարձրությունից, ջայռալանջին: