Վրաստանում Իսրայելի դեսպան. Շաբաթ առավոտյան, երբ ընտանիքները նշում են Սիմչաթ Թորան և պետք է պարզապես վայելեն միասին լինելը, նրանք ստիպված են փախչել ապաստարան
Վրաստանում Իսրայելի դեսպան. Շաբաթ առավոտյան, երբ ընտանիքները նշում են Սիմչաթ Թորան և պետք է պարզապես վայելեն միասին լինելը, նրանք ստիպված են փախչել ապաստարան

Շաբաթ առավոտյան, երբ ընտանիքները նշում են Սիմչաթ Թորան և պետք է պարզապես վայելեն միասին լինելը, նրանք ստիպված են փախչել ապաստարան,- «Twitter»-ում գրում է Վրաստանում Իսրայելի դեսպան Հադաս Մեյցադը։

«Զանգվածային հրթիռակոծություն Իսրայելի վրա, որն առավոտյան իրականացրել է «Համաս» ահաբեկչական կազմակերպությունը: Շաբաթ առավոտյան, երբ ընտանիքները հավաքվում են նշելու Սիմչաթ Թորան, և երբ նրանք պետք է պարզապես վայելեն միասին լինելը, նրանք ստիպված են փախչել ապաստարան», – ասում է Հադաս Մեյցադին:

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել ավելի քան 100 Իսրայելի քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Բացի այդ, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։