Վրաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ ցամաքային սահմանները բաց են, և քաղաքացիները կարող են ազատորեն լքել Իրանի տարածքը

15:16, 19.06.2025

Բոլոր ցամաքային սահմանները բաց են, և բոլոր քաղաքացիները կարող են ազատորեն լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը, լրագրողներին ասել է Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմուդ Ադիբը՝ պատասխանելով քաղաքացիների տարհանման վերաբերյալ հարցին։

Դեսպանի խոսքով՝ Իրանում գտնվող դեսպանատները կօգնեն այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել Իրանի տարածքը։

«Իսրայելի ռեժիմի հարձակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Իրանի քաղաքացիների, այլև այնտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացիների համար։ Խոսքը վերաբերում է ինչպես սովորական քաղաքացիներին, այնպես էլ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներին։ Համապատասխանաբար, մենք կապ ենք հաստատել Իրանում գտնվող դեսպանատների հետ և հայտնել նրանց, որ կօգնենք տարհանել ցանկացած քաղաքացու, ով ցանկանում և կարող է լքել Իրանի տարածքը։ Բոլոր ցամաքային սահմանները բաց են, և բոլոր քաղաքացիները կարող են ազատորեն լքել Իրանի Իսլամական Հանրապետությունը», – ասել է Վրաստանում Իրանի դեսպանը։

Նմանատիպ