Մարտի 19-21-ը տեղի կունենա Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան։
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ջավախահայության հետ:
Մարտի 19-ին Ախալցիխեում, ժամը 15:00 նա հանդիպում է անց կացնելու նահանգապետարանում: Հաջորդ օրը, Մարտի 20-ին դեսպան Սադոյանը հանդիպում է անց կացնելու Ախալքալաքի քաղաքապետարանում, իսկ մարտի 21-ին հանդիպումների շարքը կշարունակվի Նինոծմինդայում:
Այցի շրջանակներում կկազմակերպվի նաև արտագնա հյուպատոսական ընդունելություն։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվել է 2017 թ. հոկտեմբերի 31-ին, ՀՀ նախագահի հրամանով: